ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայ­կա­կան» Չի­նաս­տանն ու «չի­նա­կան» Հա­յաս­տա­նը

«Հայ­կա­կան» Չի­նաս­տանն ու «չի­նա­կան» Հա­յաս­տա­նը
12.11.2019 | 01:50

Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նում բաց­վել է «Հա­յաս­տա­նը չին նկա­րիչ­նե­րի, Չի­նաս­տա­նը` հայ նկա­րիչ­նե­րի աչ­քե­րով» խո­րա­գի­րը կրող ցու­ցա­հան­դես, ներ­կա­յաց­վել են հայ և չի­նա­ցի նկա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը:


Մի­ջո­ցա­ռու­մը նվիր­ված է Չի­նաս­տա­նի Ժո­ղովր­դա­կան Հան­րա­պե­տու­թյան կազ­մա­վոր­ման 70-րդ հո­բե­լյա­նին: Ող­ջույ­նի խոսք ա­սաց ՀՀ-ում ՉԺՀ ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Թիեն Էռ­լուն: Նշեց, որ ինչ­պես չին, այն­պես էլ հայ ժո­ղո­վուրդ­նե­րը սի­րում են բնու­թյու­նը, լեռ­նե­րը, ջրե­րը. «Այս հա­մա­տեղ ցու­ցա­հան­դե­սում մենք հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք տես­նե­լու չի­նա­կան նկար­ներ, ո­րոնք կա­տար­վել են հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով և հա­կա­ռա­կը: Հայ-չի­նա­կան բա­րե­կա­մու­թյու­նը սկս­վել է դեռ հնա­գույն «Մե­տաք­սի ճա­նա­պար­հից»: Դրա վառ ա­պա­ցույցն է հա­յոց լեզ­վում «չնաշ­խար­հիկ» բա­ռը, ո­րը նշա­նա­կում է՝ չի­նա­կան աշ­խար­հից բեր­ված, բա­ռա­ցի թարգ­ման­վում է «հիաս­քանչ ապ­րանք», այ­սինքն՝ այս ցու­ցա­հան­դե­սում տեղ գտած յու­րա­քան­չյուր աշ­խա­տանք «չնաշ­խար­հիկ» է: Ժո­ղո­վուրդ­նե­րի միջև բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պահ­պա­նե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը մշա­կու­թա­յին փո­խա­նա­կում­ներն են: Այդ կա­պերն էլ ա­վե­լի կամ­րապ­նդ­վեն «Մեկ գո­տի, մեկ ճա­նա­պարհ» նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում»:


Ցու­ցա­հան­դե­սի գա­ղա­փա­րը ծն­վել է 2016-ին, երբ չին նկա­րիչ­նե­րը ե­կել են Հա­յաս­տան, ծա­նո­թա­ցել մեր երկ­րին, մեր մշա­կույ­թին և պատ­մու­թյու­նը: Մեկ տա­րի անց հայ նկա­րիչ­նե­րը հրա­վիր­վել են Չի­նաս­տա­նի Նան­կին քա­ղաք: Քան­դա­կա­գործ Վանգ Չաոն ա­սաց, որ երբ ե­րեք տա­րի ա­ռաջ իր գոր­ծըն­կեր­նե­րի հետ ե­կավ Հա­յաս­տան, Հա­յաս­տա­նի գե­ղե­ցիկ բնու­թյու­նը և հայ ժո­ղովր­դի ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նը ո­գեշն­չե­ցին ի­րենց: Այ­սօր, տա­րի­ներ անց, կր­կին ե­կել է ու ցան­կա­նում է ար­վես­տի իր ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը նվի­րել Հա­յաս­տա­նին: ՈՒ­զում է, որ այն խոր­հր­դան­շի եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի միջև 2000 տար­վա բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը:
Վանգ Չաոն իր քան­դա­կը նվի­րե­լու է Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հին: Նա ա­ռանձ­նա­հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց իր ու­սուց­չին՝ Գա­գիկ Ա­վե­տի­սյա­նին, ում նա­խա­ձեռ­նու­թյամբ սկս­վեց այս ա­մե­նը:


Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 35990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ